Արխիվ · 11.10.2026
Կայացավ 2026 թ. հոկտեմբերի 11-ին · Արտավան, Վայոց ձոր
Դիտել ֆիլմըՄրցանակակիրները ստացան խոշոր դրամական մրցանակ և պատվոգրեր։
Հաղթողի անունը Ջալալ է՝ ինչպես «Սասնա ծռեր» էպոսի հրեղեն Քուռկիկ Ջալալին, որի «մեկ քայլը՝ գետնին, մեկը՝ երկնքում»։ Իսկ մասնակիցների մեջ կար Սանասար. էպոսում հենց Սանասարն է Ջալալուն հանում ծովի հատակից։ Ձին Հայաստանի պատմության մեջ →
Խրախուսական մրցանակ և պատվոգրեր։
Պատվոգրերից և ծաղիկներից բացի՝ ձեռագործ կաշվե կախազարդ Art@Van-ի խորհրդանիշի՝ ձիուկի տեսքով։
Յուրաքանչյուր հեծյալ ստացավ մասնակցության հավաստագիր, որով կարող է մասնակցել հաջորդ տարվա մրցավազքին։
| Հեծյալ | Ձի | Սեռ, տարիք | Նշում |
|---|---|---|---|
| Ագիթ ԴռբոյանAgit Drboyan | ՔուվիKuvi | հովատակ, 6 տ. | |
| Ազատ ԱդամյանAzat Adamyan | ԲույանBuyan | հովատակ, 7 տ. | |
| Ալեքսանդրա ԿորովինաAleksandra Korovina | ՄիրաMira | զամբիկ, 10 տ. | կին հեծյալ |
| Արթուր ԳալստյանArtur Galstyan | ՄուսթանգMustang | զամբիկ, 6 տ. | |
| Աշուր ԽոշաբաեվAshur Khoshabaev | ԿասանդրաKassandra | զամբիկ, 6 տ. | |
| Բագրատ ՄիքայելյանBagrat Mikayelyan | ԱմպիկAmpik | հովատակ, 8 տ. | |
| Գարիկ ԱռաքելյանGarik Arakelyan | ԿաքավKakav | զամբիկ, 7 տ. | 2-րդ տեղ |
| Գարիկ ՉերկեզյանGarik Cherkezyan | ԲույանBuyan | հովատակ, 3 տ. | ամենակրտսեր |
| Գառնիկ ԹադևոսյանGarnik Tadevosyan | ՄուսթանգMustang | հովատակ, 3 տ. | |
| Գոգո ԱմզոյանGogo Amzoyan | ՋալալJalal | հովատակ, 7 տ. | 1-ին տեղ |
| Գոռ ՏիգրանյանGor Tigranyan | ԿարոլKarol | հովատակ, 7 տ. | |
| Գրիգոր ՀարությունյանGrigor Harutyunyan | ԴումանDuman | հովատակ, 8 տ. | |
| Նարեկ ԱսատրյանNarek Asatryan | ԿապիտանKapitan | հովատակ, 10 տ. | |
| Թեմուր ՉերկեզյանTemur Cherkezyan | ԴումանDuman | զամբիկ, 7 տ. | |
| Լեռնիկ ՀովհաննիսյանLernik Hovhannisyan | ՍուսլիկSuslik | զամբիկ, 6 տ. | |
| Լիլիթ ԱվետյանLilit Avetyan | ԿայծակKaytsak | զամբիկ, 3 տ. | կին հեծյալ |
| Մարինե ՄելիքյանMarine Melikyan | ԿաշտանKashtan | զամբիկ, 5 տ. | կին հեծյալ |
| Մարիյա ԳրոխովսկայաMariya Grokhovskaya | ՇեկոSheko | հովատակ, 7 տ. | կին հեծյալ |
| Մայիս ՊետրոսյանMayis Petrosyan | ԶեյնաZeyna | զամբիկ, 3 տ. | |
| Նաիրի ՆիկողոսյանNairi Nikoghosyan | ԴումանDuman | հովատակ, 2,5 տ. | |
| Ռուստամ ԹամոյանRustam Tamoyan | ԲույանBuyan | հովատակ, 8 տ. | |
| Սանասար ԹադևոսյանSanasar Tadevosyan | ԽռուստալKhrustal | զամբիկ, 13 տ. | |
| Ստեփան ՄաթևոսյանStepan Matevosyan | ԲույանBuyan | հովատակ, 10 տ. | |
| Վալերի ԳասպարյանValeri Gasparyan | ՍևուկSevuk | զամբիկ, 3 տ. | |
| Վլադիկ ԳրիգորյանVladik Grigoryan | ԿարմիրKarmir | հովատակ, 7 տ. | |
| Էմին ՍաֆարյանEmin Safaryan | ԲույանBuyan | հովատակ, 10 տ. | ամենակրտսեր |
| Քաջիկ ԳևորգյանKajik Gevorgyan | ԿազբեկKazbek | հովատակ, 8 տ. | 3-րդ տեղ |
Ցուցակը այբբենական կարգով է, ոչ թե ըստ ավարտի հերթականության։ Տեղերը որոշված են միայն առաջին եռյակի համար։
Մեկ րոպեանոց անոնս, որով սեպտեմբերին հրավիրում էինք ձիավորներին։
Ռեպորտաժ գյուղի մասին, որտեղ որոշ տներում պահում են 15–20 ձի, և այն մասին, թե ինչու է Արտավանին պետք իր մրցավազքը։
Լիանա Եղիազարյան · կարդալ ↗Ձիավորները մեկնեցին լեռնային երթուղով և վերադարձան մոտ երեք ժամ անց։ Այդ ամբողջ ընթացքում գյուղում տոն էր՝ բերքի տոնավաճառ, գյուղական սեղան, պարեր, ցուցադրական մրցումներ, ձիավարություն։ Օրվա գագաթնակետը առաջատարների վերադարձն ու պարգևատրումն էին։
Սասունցի Դավիթ արձանի մոտ, Արցախի պողոտա։ Տուրօպերատորներն ընտրում են իրենց մեկնարկի վայրը
130–140 կմ Երևան — Մեղրի մայրուղով, 2–2,5 ժամ
Դիմավորում լեռնային խոտաբույսերի թեյով՝ ուրց, մասուր
Աշակերտների և ծնողների տոնավաճառ, խոտի տուկերով հանգստի գոտի, գյուղական սեղան՝ պանիր, մածուն, ավելուկ, չիր
Դպրոցի հետնամասում։ Ձիավորները երթուղում են մոտ երեք ժամ
Կիոկուշին կարատեի ցուցադրություն, Վայք համայնքի համույթներ, ազգային պարեր, ձիավարություն
Առաջատարների վերադարձը, պատվոգրեր և մրցանակներ առաջին երեք տեղերի համար
Երկու ուտեստ, որ այլուր չեն մատուցվում, գյուղում պատրաստվում են հենց այս օրվա համար։ Հյուրասիրությունը բոլորի համար անվճար է։
Տոնավաճառը վարում են Արտավանի աշակերտները ծնողների հետ և մոտակա գյուղերի տիկնայք։ Մթերքի մի մասը կարելի է տանել տուն։
Քանի դեռ ձիավորները երթուղում են, դպրոցի մոտ իրար են հաջորդում Վայք համայնքի համույթները։
Գյուղն իր անունից շատ ավելի հին է․ XIII դարում այն կոչվել է Հաջողք և եղել Տաթևի վանքի հարկատու բնակավայրերից մեկը, իսկ ներկայիս անունը ստացել է միայն 1950 թվականին։
Միջնադարյան կամարակապ կամուրջ գետակի վրա։ Տոնի ծրագրում կա քայլարշավ դեպի այն։
XI–XII դարերի եկեղեցու բեկորներ և հնագույն խաչքարեր։ Քանդված եկեղեցու քարերը մտել են ակումբի և դպրոցի պատերի մեջ։
Ախաչից բերված զանգը մինչ օրս ազդարարում է դասերի սկիզբն ու ավարտը։ Մրցավազքի մեկնարկն ու ավարտը դպրոցի հետևում են։
Art@Van-ի խորհրդանիշը կրկնում է Տավուշի Այրումից և Պառավաքարից գտնված Ք.ա. IX–V դարերի բրոնզե ձիու արձանիկները, որոնք այսօր պահվում են Հայաստանի պատմության թանգարանում։
Այրումից գտնված ձիու արձանիկը (Ք.ա. VI–V դդ.) ներկայացնում է կանգնած ձի՝ կարճ խուզած բաշով, երկար պարանոցով, ընդգծված մկանունքով և բնական համաչափություններով։
Ձին կապվում էր Արեգակի և տիեզերական կարգի հետ։ Ձիեր էին զոհաբերում ռազմի և արևի աստվածներին, իսկ բրոնզե մանրակերտերը կրում էին որպես հուռութք կամ նվիրաբերում տաճարներին։
Այրուձին հին և միջին դարերում հայկական բանակի հեծելազորի անվանումն է՝ Առաջավոր Ասիայի ամենահզոր ռազմական ուժերից մեկը։
Ձիավորը կրում էր թեփուկավոր կամ օղակավոր զրահ՝ պարանոցից մինչև ոտնաթաթերը, սաղավարտ, հաճախ նաև մետաղական դիմակ։ Ձին պատված էր կաշվե հիմքով զրահով՝ կուրծքը, ճակատը, կողերը։ Գլխավոր զենքը կոնտոսն էր՝ 400–450 սմ ծանր նիզակ։
Շարվում էին խիտ՝ սեպաձև կամ պատով, և դանդաղ, բայց անկասելի արշավով հարվածում հետևակին։ Ոչ մի վահանների պատ չէր դիմանում։ Շարքերը ճեղքելուց հետո գործի էր անցնում թեթև հեծելազորը։
Հայկական առասպելաբանության մեջ ձին սովորական կենդանի չէ, այլ սրբազան էակ՝ կապված հրի, ջրի և արևի հետ։ Լավագույն ձիերը ծնվում են ծովից։
«Սասնա ծռեր» էպոսում Քուռկիկ Ջալալին պարզապես Սանասարի, Մհերի ու Դավթի ձին չէ, այլ տոհմի հովանավորը։ Սանասարը նրան հանում է ծովի հատակից։ Նա խոսում է մարդկային լեզվով, գիտի ապագան և զգուշացնում տիրոջը վտանգների մասին։
Հոկտեմբերի 11-ի հավաքը՝ 07:30-ին, Սասունցի Դավթի արձանի մոտ։ Դավիթն այնտեղ նստած է հենց Քուռկիկ Ջալալու վրա։
Հայերենում ձիու համար տասնյակ բառեր կան՝ ըստ գույնի, տարիքի, կազմվածքի և գործի։
Ընդհանուր
Սեռ և տարիք
Գործ և կազմվածք
Գույն
2026 թվականի բոլոր 27 հեծյալներն արդեն ունեն մասնակցության հավաստագիր, որով նորից դուրս կգան մեկնարկի։
«Ամեն տարի փորձելու ենք այս փառատոնը նշել»
Ատոմ Վարդանյան, Արտավանի ղեկավար